Տավուշը երազանքների վայր է, որտեղ ոչ թե պետք է ծառեր հատել և փորել ընդերքը, այլ՝ կառուցել առողջարաններ․Ս․Փաշինյան

Տավուշը երազանքների վայր է, որտեղ ոչ թե պետք է ծառեր հատել և փորել ընդերքը, այլ՝ կառուցել առողջարաններ․Ս․Փաշինյան
Սիփան Փաշինյան

Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Սիրելի Տավուշցիներ,
Վերջին օրերին ակտիվ քննարկվում է սահմանամերձ Վազաշենում հանքի հնարավոր բացման հարցը։ Եվ քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ինձ, որպեսզի իմանան իմ կարծիքը, հարկ եմ համարում հրապարակային հայտարարել հետևյալը․
Ես, որպես տավուշեցի, անընդունելի եմ համարում Տավուշի մարզում որևէ հանքի հնարավոր շահագործումը։ Նախ և առաջ՝ հանքարդյունաբերությունը կարող է բերել բնակչության համար համատարած առողջական երբեմն անդառնալի հետեւանքների։ Երկրորդ՝ հանքի շահագործումը կվնասի Տավուշի անկրկնելի և չքնաղ բնությանը, որը Տավուշի գլխավոր այցեքարտն է համայն հայության և տուրիստների համար։ Ես որպես տավուշցի անթույլատրելի եմ համարում ցանկացած գործունեություն, որը միտված կլինի Տավուշի էկո համակարգը խարխլելուն։
Եվ ի վերջո, Տավուշը երազանքների վայր է, որտեղ ոչ թէ պետք է ծառեր հատել և փորել ընդերքը, այլ՝ կառուցել առողջարաններ, հյուրանոցներ, զբաղվել գյուղատնտեսությամբ, էկո բիզնեսով, օգտվել բնության կողմից տրված բարիքներից, շնչել մաքուր օդը և ինչու ոչ՝ սիրահարվել։)
Այս կարծիքին են նաև բազմաթիվ տավուշցի գործարարներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ իրականացնել Տավուշում, որը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»։