Եթե 1 տարվա բոլոր խախտումները վերացվեն, բավարարված կլինենք․Լևոն Քոչարյան
Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Նիստին ներկա էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի գույքի կամ հաշիվների վրա կալանք չի դրվի։
«Բնականաբար, դատախազության բողոքը անհիմն էր և դատարանը մերժեց այն։ Կարելի է ասել բավարարված ենք, բայց վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում,կվերացվեն։ Իմ և եղբորս հաշիվների վրա ևս բացարձակ անհիմն կալանք է դրվել։ Երբ իմ մասով բողոքարկեցինք, հանեցին, եղբորս մասով՝ ոչ։ Փաստորեն մոտ 4-ից 5 ամիս իմ հաշիվներն ու գույքն էլ է եղել կալանքի տակ՝ բացարձակ ապօրինի հիմքով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Կարծիքներ