Գեների խմբագրման նոր գործիք է ստեղծվել

Գեների խմբագրման նոր գործիք է ստեղծվել

Չինացի գիտնականները ստեղծել են նոր գործիք մարդու գեների խմբագրման համար։ Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն, մանրամասնելով, որ հայտնագործությունը կատարել են Շանհայի համալսարանի գիտնականները։

Նոր հայտնագործությունը թույլ կտա նվազեցնել գենետիկ կողային էֆեկտների ու տարատեսակ մուտացիաների հնարավորությունը։ Ներկայումս գեների խմբագրման գործում մասնագետները օգտվում են այսպես ասած գենետիկ մկրատներից։ Սակայն այդ գործիքի կիրառման դեպքում մեծ է հավանականությունը, որ հնարավոր է վնասվի ՌՆԹ-ն, ինչը ավելացնում է քաղցկեղի առաջանալու հավանականությունը։

Նորահայտ մեթոդը կարող է օգնել մի շարք ծանր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ժառանգական խլությունը, թալասեմիան եւ այլն։