Ինչ անել կորոնավիրուսի «դելտա» շտամմից պաշտպանվելու համար․ ԱՀԿ-ն ներկայացրել է ցուցումներ

Ինչ անել կորոնավիրուսի «դելտա» շտամմից պաշտպանվելու համար․ ԱՀԿ-ն ներկայացրել է ցուցումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ցուցումներ, թե ինչ անել կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամմից պաշտպանվելու համար։ Ըստ այդմ, նշվում է, որ պետք է կրել դիմակ, որը կփակի քիթը։ Անհրաժեշտ է նաեւ պահպանել սոցիալական հեռավորությունը, գտնվել օդափոխվող տարածքներում, պահպանել ձեռքերի մաքրության հիգիենան, խուսափել մարդկանց կուտակումներից։ ԱՀԿ-ում նաեւ ասել են, որ այս ցուցումները պահպանել պարտավոր են բոլորը, ներառյալ նաեւ նրանք, ովքեր արդեն պատվաստվել են։