Lևոն Տեր-Պետրոսյանը էլ 2010թ. հուլիսի 30-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Lևոն Տեր-Պետրոսյանը էլ 2010թ. հուլիսի 30-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպմանն ու դրան հաջորդած արձագանքին։ Ներկայացնում ենք Ղազինյանի գրառումը.

«Բոլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր:
Իշխող կուսակցության ոչ մի անդամ նույնիսկ տարակուսանք չհայտնեց, էլ չեմ խոսում ԱԺ-ում աղմկելու կամ ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին:

Նույն Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ էր և մեկ անգամ նույնիսկ չի հայտարարել ներքին գործերին միջամտելու մասին մի պարզ պատճառով, որ ուղղակի չկար այդպիսի միջամտություն:

Ասածս ինչ է, հարգելի ձերքայլականներ, եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն չի կարելի բոլոր դեսպաններին, իսկ եթե հանդիպումը միջամտություն է ներքին գործերին, ուրեմն դա վերաբերում բոլոր նախագահներին:
Քաղաքականության մեջ սկզբունքներն ու արժանապատվությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»։