Մեսուտ Օզիլը կվճարի հիվանդ երեխաների վիրահատության գինը

Մեսուտ Օզիլը կվճարի հիվանդ երեխաների վիրահատության գինը

Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստ, «Արսենալի» մարզիկ Մեսուտ Օզիլը կվճարի Տանզիանիայում գտնվող մի շարք հիվանդ երեխաների վիրահատության դիմաց։ Նշենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հուլիսի 7-ին թուրք մոդել եւ դերասանուհի Ամինե Գյուշեի հետ ամուսնությունից հետո Օզիլը օգնություն էր հատկացրել 16 հազար կարիքավոր ընտանիքի։ Եվս հինգ տարի առաջ նա վճարել էր բրազիլացի կարիքավոր մի խումբ փոքրիկների վիրահատության համար։