Բեն Աֆլեքին բռնացրել են պապարացիները

Բեն Աֆլեքին բռնացրել են պապարացիները

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին բռնացրել են պապարացիները Լոս Անջելեսում։ Համացանցի օգտատերերը զարմացել են, թե ինչ տեսք է ունեցել դերասանը։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Նշենք, որ օրեր առաջ 46-ամյա Աֆլեքը դուրս է գրվել հատուկ վերականգնողական կենտրոնից, որտեղ հերթական անգամ բուժվում էր ալկոհոլիզմից։ Աֆլեքը չափազանց հյուծված տեսք ունի։ Նա չափազանց ծերացած ու կնճռոտված է եղել։ Հիշեցնենք, որ Լինդսի Շուքուսի հետ ապահարզանից հետո Աֆլեքը տեւական ժամանակ գտնվել է դեպրեսիայի մեջ եւ սկսել հարբել։ Անցյալ տարի խոստովանել է, որ ալկոհոլիկ է եւ սկսել բուժվել։