Տեղի ունեցածը գնահատում ենք Հայ համայնքի իրավունքների կոպիտ խախտում․ Թաթոյան

Տեղի ունեցածը գնահատում ենք Հայ համայնքի իրավունքների կոպիտ խախտում․ Թաթոյան

Մենք , որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: 

Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը: 

Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների ու օրիբական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան