Ինչպես հաղթահարել աշխատանքային օրվա հոգնածությունը

Ինչպես հաղթահարել աշխատանքային օրվա հոգնածությունը

Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի մասնագետներից Անրեյ Տյաժելնիկովը կարծում է, որ կարելի է առանց սուրճի էլ հաղթահարել աշխատանքային օրվա հոգնածությունը։ Ընդ որում, նա նաեւ խորհուրդ է տալիս չչարաշահել սուրճի օգտագործումը աշխատաժամերին։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Դրա փոխարեն, Տյաժելնիկովը առաջարկում է ճաշի ընդմիջման ժամանակ փորձել քնել՝ թեկուզ կարճատեւ։ «Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ քսան րոպեանոց ցերեկային քունը ավելի արդյունավետ է աշխատանքի արտադրողականության բարձրացման համար, քան 200 միլիգրամ կոֆեինը։ Այսպես, կա երկու տարբերակ՝ 10-20 րոպե քնել կարճ վերականգնման համար, իսկ 90 րոպե՝ երկարատեւ քուն՝ ամբողջական վերականգնման, «ռեստարտի» համար»,- ասում է ռուս մասնագետը, հավելելով նաեւ, որ ցերեկային շատ երկարատեւ քունը կարող է հակառակ էֆեկտն էլ ունենալ։