Աստղագուշակ մարտի 15-ի համար

Աստղագուշակ մարտի 15-ի համար

Խոյ. Այսօր դուք չափազանց ինքնավստահ եք, ինչի պատճառով հայտնվում եք կոնֆլիկտների մեջ։ Աշխատանքում հաջողության հասնելու համար կենտրոնացեք գործերի վրա, այլ ոչ թե դրանց շուրջ քննարկումների` այսօր ավելորդ խոսակցությունները միայն վնասում են: Հարկ է նշել, որ դուք պատրաստ եք ընդունել ձեր ճիշտ չլինելը և գնալ փոխզիջման, սակայն, ավաղ, դրա մասին տեղեկացնում եք շատ ուշ, այնպես որ խաղաղությունը վերականգնելը միանգամից չի ստացվում: Հնարավոր են տհաճ լուրեր այնպիսի մարդկանցից, ովքեր մինչ օրս ձեզ միայն ուրախություն էին պատճառում:

Ցուլ. Բարենպաստ օր է ցանկացած տիպի պրոֆեսիոնալ հարց լուծելու համար, այդ թվում և` աշխատանքը փոխելու կամ նոր բիզնես-նախագծեր սկսելու հետ կապված: Անձնական հարաբերությունների առումով օրն այնքան էլ բարենպաստ չէ` ձեզ չի հաջողվում ճիշտ հասկանալ մտերիմներին:Զսպեք ձեր քմահաճույքներն ու հպանցիկ հրապուրանքները, միացրեք պարտքի զգացումը ողջ ուժով և կհասնեք այնպիսի արդյունքների, որ ինքներդ էլ հաճելի կզարմանաք: Փողը ծախսեք միայն անհրաժեշտ բաների վրա, մի գնեք անպիտան իրեր, եթե անգամ դրանք գրոշներ արժեն:

Երկվորյակ. Սա հարմար օր է ինչ-որ նոր բան սկսելու համար` լինի դա բիզնես-նախագիծ, թե սիրավեպ: Հետևեք ձեր նախազգացման հուշումներին` այն ձեզ ճիշտ ուղով կտանի: Դուք շատ եք աշխատում, իսկ պարգևը իրեն երկար սպասեցնել չի տա: Բարձր է ստեղծագործական ներուժը, որոշումները, որ դուք կայացնում եք, նույնքան ճիշտ են, որքան և օրիգինալ: Պրակտիկ, <հողեղեն> մարդկանց դժվար է ձեզ հետ գործ ունենալ, իսկ ահա երկնքում ճախրել նախընտրողներին դուք շատ եք դուր գալիս:

Խեցգետին. Մեծ է ֆինանսական կորուստների, անհաջող գնումների հավանականությունը: Խանութներով արշավի դուրս գալուց ավելի լավ է հրաժարվել` դուք հաստատ անիմաստ ծախսեր կանեք, դառնալով ձեր քմահաճությունների, կամ վաճառողի համառության զոհը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ լուրեր: Նախազգացողությունը հուշում է, որ տագնապելու առիթ չկա, որ ամեն ինչ կհարթվի, սակայն սթափ միտքը հակառակ դիրքորոշման է: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են շատ ժամանակ ծախսել` գլուխ կոտրելով այնպիսի խնդիրների վրա, որոնք լուծել պետք էլ չէ:

Առյուծ.  Նախկին անբարյացկամները ջանասիրաբար ցուցադրում են ձեր հանդեպ իրենց համակրանքը, անվերջ շաղակրատում ու հաճոյախոսություններ շռայլում, սակայն դուք նրանց չեք վստահում և ճիշտ եք անում: Կծագեն բիզնեսին վերաբերող հետաքրքիր գաղափարներ, որոնց համատեղ իրականացումը ընկերների կամ ազգականների հետ` ձեզ լուրջ գումարներ կբերի; Կարելի է խոշոր գործարքներ կնքել: Իսկ եթե կոմերցիոն գործունեությունը ձեզ չի հետաքրքրում, ուղևորվեք ռոմանտիկ շրջագայության` այն հաջող ընթացք կունենա:

Կույս. Հարմար օր է նոր ծանոթություններ հաստատելու կամ նոր ընկերներ ձեռք բերելու համար, իսկ ռոմանտիկ հարաբերություններ սկսել չարժե:Նոր նախագծերը դեռևս կարելի է միայն քննարկել, իսկ դրանց իրականացմանը ձեռնամուխ լինելը դեռ վաղ է: Հնարավոր են տարաձայնություններ աշխատակիցների հետ, ովքեր ձեզանից լիարժեք աջակցություն էին ակնկալում, սակայն ստանում են միայն չափավորված օգնություն: Օրը հաջողություն կբերի նրանց, ովքեր զբաղված են միջնորդական գործունեությամբ, կամ ծառայությունների ոլորտում:

Կշեռք. Կարելի է ինչ-որ բան փոխել անձնական կյանքում, սակայն սկսել պետք է քչից: Մի արագացրեք իրադարձությունները, թող որ դրանք զարգանան իրենց հունով։ Նրբազգացությունն ու ճկունությունը օգնում են լեզու գտնել մարդկանց հետ, իսկ հարուստ երևակայության շնորհիվ դուք հեշտությամբ եք իրավիճակներից դուրս գալու ելքեր գտնում: Հնարավոր են տարաձայնություններ աշխատակիցների հետ, սակայն գործը անթաքույց կոնֆլիկտի չի հասնում:

Կարիճ. Հնարավոր են վեճեր ընտանիքում, մասամբ դա կապված կլինի ինչ-որ հին խնդիրների նորից ջրի երես դուրս գալով: Վեճերի հիմնական առիթ կդառնա ֆինանսական խնդիրը` անգամ ամենաներդաշնակ զույգերը և ընտանիքները կվիճեն փողի պատճառով: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները: Չմտածված քայլերից, որոնք դուք այդքան ցանկանում եք անել, պետք կլինի հրաժարվել, փոխարենը հետևեք իմաստուն և փորձառու մարդկանց խորհուրդներին:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է ցանկացած զբաղմունքի համար, որը կապված է տեղեկատվության տարածման հետ: Ձեզ լսում են շատ ուշադիր, ձեր խորհուրդներին հետևում են անգամ ամենախելամիտ ու փորձառու մարդիկ: Օրը հակասական է, սակայն դրանով իսկ` հետաքրքիր: Ինչ-որ բան միանգամից չի ստացվում, ինչ-որ բան վերահսկողությունից դուրս է գալիս, պետք է միշտ զգոն լինել: Որևէ մեկ ուրիշը դրանից լիովին կհուսահատվեր, իսկ դուք լի եք խանդավառությամբ: Հենց’ դա է դեպի ձեզ ձգում մարդկանց, ովքեր օժտված չեն նման հաղթական ուժով:

Այծեղջյուր. Սակավածանոթ անձանց հետ շփումներում անհրաժեշտ է զուսպ լինել: Սիրախաղ և կոկետություններ արեք միայն նրանց հետ, ում լավ ծանոթ եք: Ֆինանսական պատկերը այնքան էլ բարենպաստ չէ, հնարավոր են կորուստներ: Հերիք է որ դուք դրանց ազատություն տաք, և տհաճությունները իրենց սպասեցնել չեն տա: Ծայրահեղ զգույշ եղեք դաշնակիցներ և գործընկերներ ընտրելիս` այսօր ձեզ չի հաջողվում ճիշտ գնահատել մարդկանց, դրա հետ մեկտեղ էլ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը;

Ջրհոս. Հանգիստ հարթելով լուրջ բարդությունները, դուք, չգիտես ինչու, ապրումներ եք ունենում մանրունքներից, կորցնում գլուխը` հանդիպելով չնչին խոչընդոտի: Լավ կլինի, որ ձեր կողքին լինի մարդ, ով կկարողանա բարձրացնել ձեր տրամադրությունը, լավատեսություն ներարկել ձեր մեջ: Ձեզ համար բացահայտելով մի ինչ-որ նոր բան, դուք զգում եք դրական էմոցիաների լիցք: Հնարավոր կդառնա նոր ծանոթություն հաստատել, իսկ հպանցիկ համակրանքը կվերածվի լուրջ հարաբերությունների: Բարձր է ձեր պրոֆեսիոնալ ակտիվությունը:

Ձկներ. Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գնումների, գործարքներ կնքելու համար: Դուք միշտ չէ, որ կարողանում եք բացատրել, թե ինչու ֆինանսների հետ կապված այս կամ այն որոշումն ընդունեցիք, սակայն սխալներ թույլ չեք տալիս: Դուք հեշտությամբ եք նվաճում ազդեցիկ մարդկանց համակրանքը և լիովին կարող եք ակնկալել նրանց հովանավորությունը, սակայն չեք տալիս այնպիսի խոստումներ, որոնք ձեզ համար դժվար կլիներ կատարել;