Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի պատերազմում

Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի պատերազմում

Հայաստանն ու Ադրբեջանը այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին։ Այս մասին քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինայում ՌԴ պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում։ Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։ Եվ ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանով»։