Մեսսին ներողություն է խնդրել

Մեսսին ներողություն է խնդրել

Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

ArmSport.am-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը երկու շաբաթով որակազրկել է արգենտինացի ֆուտբոլիստին՝ առանց թույլտվության Մերձավոր Արևելք մեկնելու համար։ Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները:

Սոցցանցում Լիոնել Մեսսին այս իրավիճակի հետ կապված կոչ է հրապարակել։

«Կարծում էի, որ խաղից հետո մեզ հանգստյան օր կտան, ինչպես միշտ: Ես կազմակերպել էի ճանապարհորդությունը և չկարողացա չեղարկել այն: Քանի որ ես ավելի վաղ արդեն ստիպված էի եղել չեղարկել այն:

Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և սպասում եմ ակումբի որոշմանը»,- ասել է խաղացողը: