Չի հրաժարվի ռուսական ռազմական մատակարարումներից

Չի հրաժարվի ռուսական ռազմական մատակարարումներից

Թուրքիան չի հրաժարվի ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումից, նույնիսկ եթե գնի ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգերը։ Այս երկու հարցերը փոխկապակցված չեն իրար հետ։ Այս մասին, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը։ Ավելի վաղ «Անադոլու»-ն հաղորդել էր, որ ամերիկյան պատվիրակությունը, որը այցելել էր Թուրքիա, առաջարկել էր, որպեսզի Անկարան գնի «Պատրիոտ» ԶՀ համակարգեր, ռուսական համակարգերի փոխարեն։ Ղալընը մանրամասնել է, որ Թուրքիան ազատ է անելու այն ամենը, ինչը պահանջում է թուրքական պետության ազգային անվտանգությունը։