Փոխտնօրենի մեղքով շարվածքը փլուզվել է մարդկանց վրա

Փոխտնօրենի մեղքով շարվածքը փլուզվել է մարդկանց վրա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Արսև» ՍՊԸ -ի փոխտնօրեն Առաքել Ադամյանին առաջադրված մեղադրանքով դատաքննություն է։

 Նա, լինելով «Արսև» ՍՊԸ-ի  փոխտնօրեն, «Փորձագիտական ՊՈԱԿ  հետ որպես կապալառու  2018 կնքել է պայամանագիր՝ Երևան քաղաքի Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի ձեղնահարկի կառուցման աշխատանքների կատարման վերաբերյալ։ Սակայն, ըստ մեղադրանքի, դրանք կատարել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին անհամապատասխան, և Առաքել Վլադիմիրի Ադամյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել հիշյալ շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պոտենցիալ գործող արտադրական վտանգավոր գործոններով օժտված գոտում` կառուցվող տանիքի ներքևի հատվածում` մարդկանց անցնելու տեղերը պաշտպանական միջոցներով /ցանկապատում, ազդանշանային փակոցներ, անվտանգության նշաններ, ժամանակավոր ազդանշանային ժապավեն և այլն/համալրելու ուղղությամբ, ինչպես նաև կոնստրուկտիվ հստակ լուծումների բացակայության պարագայում չի կանխել քիվի կառուցվածքի ետնամասում առկա շարվածքի քանդման աշխատանքների իրականացումը, որի պատճառով բացվել են քիվի կառուցվածում առկա կեռիկները։

Արդյունքում էլ 2018թ. հուլիսի 16-ին` ժամը 10:50-ի սահմաններում, նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվի շարվածքը փլուզվել է և թափվել մայթին` ընկնելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` Արայիկ Դավթի Կարապետյանի, Մուշեղ  Հարությունյանի և  Գրիգոր  Մարտիրոսյանի վրա։ Արայիկ Կարապետյանի մահացել է, իսկ    Գրիգոր   Մարտիրոսյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս։