Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության․ Հիքմաթ Հաջիեւ

Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության․ Հիքմաթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը։ Մեկնաբանելով հայտարարությունը, նա մասնավորապես ասել է․ «Կարող եմ վստահաբար ասել, որ ադրբեջանցի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սակայն միայն արդարացի կարգավորումը կնպաստի կայուն խաղաղությանը։ Հայկական զորքերը պետք է հեռանան ադրբեջանական տարածքներից, իսկ փախստականները՝ վերադառնան իրենց տները։ Միայն այդպես է կարելի հասնել արդարացի խաղաղության։ Ադրբեջանցի ժողովուրդը պատրաստ է նման խաղաղության։ Սակայն Հայաստանի պատկերացումները խաղաղության մասին հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Հայաստանը կարծում է, որ ադրբեջանական տարածքների զավթումն արդեն խաղաղության հաստատում է։ Դա անհնար է անվանել խաղաղություն։ Հայ ժողովուդրը պետք է հիմնավորապես պատրաստվի խաղաղության գործընթացին։ Հայաստանը պետք է վերադարձնի այն հողերը, որոնք իրեն չեն պատկանում, եւ ապրի խաղաղության մեջ՝ Ադրբեջանի եւ մյուս հարեւան երկրների հետ»։ Նա նաեւ հավելել է, որ «Հայաստանի նվաճողական քաղաքականությունը սպառնալիք է ռեգիոնի կայունության եւ խաղաղության համար։ Այդ քաղաքականությունը ցանկացած պահի կարող է բերել սրացման եւ լարվածության աճի։ Պատասխանատվությունը լինելու է Հայաստանի ուսերին։ Ադրբեջանը հավատում է, որ հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ բանակցությունները վարում է արդեն ավելի քան 25 տարի, ինչը ցույց է տալիս, որ աջակցում է խաղաղության գործընթացին եւ ձգտում փոխզիջման»,- ասել է ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան։