Ադրբեջանի դեսպանը՝ խավիարի գող

Ադրբեջանի դեսպանը՝ խավիարի գող
ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շաքիրով

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Արաբական միացյալ էմիրություններում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիքարովը կասկածվում է Դուբայի կառավարչի համար Ադրբեջանի կառավարության կողմից նվեր ուղարկված տասը տուփ խավիարը յուրացնելու մեջ: Աբու-Դաբիում աշխատող հատուկ հանձնաժողովը նաեւ պարզել է, որ դեսպանատնից անհետացել է կես միլիոն դոլար: Շաքիրովը նախկինում Ադրբեջանի դեսպանն էր Պակիստանում եւ Աֆղանստանում, ԱՄԷ-ում դիավանագիտական առաքելության ղեկավաար է նշանակվել 2016թ. հունվարին: