Հնարավոր է հանրաքվե անցկացվի՝ ճգնաժամից դուրս գալու համար

Հնարավոր է հանրաքվե անցկացվի՝ ճգնաժամից դուրս գալու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանրավոր է գաղտնի հանրաքվե անցկացնի «դեղին ժիլետավորների» ցույցերի պատճառով Ֆրանսիայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Այս մասին գրում է Le Journal du Dimanche պարբերականը։

Հանրաքվեի նախնական օրը կարող է լինել այս տարվա մայիսի 26-ը։

Հիշեցնենք, որ այդ օրն էլ տեղի են ունենալու Եվրոպառլամենտի ընտրությունները։ Պարբերականը, վկայակոչելով Մակրոնի անմիջական շրջապատում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկություններին նշում է, որ Մակրոնը ընդամենն ունի մի քանի օր որոշում կայացնելու համար, քանի որ որոշումը պետք է կայացվի շատ արագ՝ մեկ շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ ցույցերի ընթացքում զոհվածների թիվը արդեն հասել է 11-ի։