Կոմպլեմենտար ԵԿՄ 

Կոմպլեմենտար ԵԿՄ 

Ապրիլի 7-ին, Երկրապահ կամավորների միության արտահերթ համագումարին ընտրվեց  միության 25 հոգանոց վարչություն և ԵԿՄ նախագահ՝ «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
 Նախկինում 186 հոգանոց ԵԿՄ վարչությունը դարձավ 25 հոգանոց՝ ինչպես իր ելույթում նշեց ԵԿՄ փոխնախագահ, նորընտիր վարչության անդամը, այն պարզ պատճառով, որ նախկին վարչությունը չէր աշխատում, նիստեր չէր ստացվում հրավիրել, մշտապես առկա էր քվորումի խնդիր։ 
քանի որ համագումարը կոչվում էր վերամիավորման, բնական է, որ այս անգամ վարչություն պետք է հրավիրվեին նաև այն երկրապահ տղաները, ովքեր չկային նախկին վարչությունում։ Թեև շատ-շատերն էլ կային Մանվել Գրիգորյանի վարչությունում՝ Ղուկաս Ոիլիխանյան, Մկրտիչ Սափեյան, Արա Կետիկյան, Վարդան Պետրոսյան (ԵԿՄ աշխատակազմի երկարամյա ղեկավարը) Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյան և այլք։ Հեղափոխության հանգամանքով պայմանավորված ընդգրկվածներն են՝ Վաղարշակ Հարությունյան, Հակոբ Հակոբյան  (Լեդի), ով տարիներ առաջ  հեռանալով՝ հիմեց  «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը, Սուրեն Բարսեղյան,  (մեր տեղեկություններով՝ հնարավոր է, որ վերջինս դանա նաև ԵԿՄ փոխնախագահ)  Անդրանիկ Քոչարյան, ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարգիսով և վերջապես, բռնացքամարտիկ և նախկին ազատամարտիկ՝ Սամսոն Խաչատրյան։  Ինչպես ցույց  է տալիս նորընտիր վարչության անդամների կենսագրությունների վերլուծությունը,   այս ԵԿՄ-ն ունի մի քանի՝ , ՀԱԿ-ական, արամսարգսյանական (Խաչիկ Գալստյան, Մուկուչ Սափեյան ) ու, բնականաբար, նոմենկլատուրային թևեր։
Ուշագրավ է, որ այս կազմում չկա Ռազմիկ Պետրոսյանը, Արայիկ Խուդավերդյանը, ով օրես հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանը հեռացավ, բայց մանվելիզմը չվերացավ։ Թե՛ Արայիկ Խուդաերդյանը, թե՛ Ռազմիկ Պետրոսյանը ողջ օրվա ընթացքում չատասխանեցին մեր հեռախոսազանգերին։