Այրվող ինքնաթիռը լքող ուղեբեռով ուղեւորները չեն խանգարել մյուսների տարհանմանը

Այրվող ինքնաթիռը լքող ուղեբեռով ուղեւորները չեն խանգարել մյուսների տարհանմանը

«Аэрофлот» ավիաընկերության SSJ 100 վթարված ինքնաթիռն ուղեբեռով լքող ուղեւորները չեն խանգարել ընդհանուր տարհանմանը, այս մասին տեղեկացնում է РБК-ի աղբյուրը։  

Հիշեցնենք, որ անմիջապես հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ ուղեւորներից շատերը իրենց ձեռքի ուղեբեռներն էին տարհանում, ինչը առիթ էր տվել այն վարկածին, որ հենց դա էլ ձգձգել է մյուսների տարհանմանը՝ պատճառ դառնալով շատերի մահվան։   

РБК-ի տվյալներով, ուղեւորների մահվան հիմնական պատճառը եղել է ուժեղ հրդեհը, ինչպես նաեւ «վառելիքի այրման բարձր ջերմաստիճանը եւ բոցի տարածումը դեպի ինքնաթիռի սրահ»: