Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց

Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատական նիստի ընթացքում նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը մասնակի առարկեց, որպեսզի համաներումը կիրառվի խմբի անդամների հանդեպ։

Նա ասաց, որ հայտնի պատճառով չի առարկում միայն Արայիկ Խանդոյանի նկատմամբ համաներում կիրառելու դեմ։

Հիշեցնենք, որ անցած դատական նիստին էլ ներկայիս ոստիկանապետ, Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն էլ էր առարկել համաներումը՝ խմբի անդամների նկատմամբ կիրառելու դեմ։ Դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց: Խոսքը վերաբերվում է միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածին։