Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում բարեհաջող կերպով տապալվել է․ադրբեջանական լրատվամիջոցը չարախնդում է

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում բարեհաջող կերպով տապալվել է․ադրբեջանական լրատվամիջոցը չարախնդում է

Haqqin.az-ը չարախնդում է՝ Հայաստանը տապալել է թուրքական ապրանքների վրա դրված էմբարգոն։ Խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ դրված արգելքին։ Մինչդեռ, ինչպես նկատում է ադրբեջանական լրատվամիջոցը, էմբարգոն որևէ կերպ չի անդրադարձել հայկական խանութների ցուցափեղկերի պարունակության վրա, քանի որ տեղացի ձեռնարկատերերը, շրջանցելով այն, շարունակում են թուրքական ապրանքներ ներկրել Իրանից ու Վրաստանից։  

«Այլ խոսքով, մենք հերթական անգամ դարձանք պաշտոնական Երևանի հանձնարարականների կաատարման հերթական ձեռնածության վկան․ հասկանալով, որ առանց թուրքական ապրանքների երկիրը չի կարող գոյատևել, արգելանք է դրվել «Made in Turkish» ապրանքների վրա, բայց ոչ դրանց վաճառքի»։