Էս էլ հո Կարգին Հայկոյի կամազներո՞վ են, էս էլ հո «սանիթեքը» չի՞

Էս էլ հո Կարգին Հայկոյի կամազներո՞վ են, էս էլ հո «սանիթեքը» չի՞

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Խաչիկյանն իր էջում լուսանկար է կիսվել, որում երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները աղբից ազատվելու նոր մեթոդ կիրառում, պարզապես այրում են աղբը բնակելի շենքերի տարածքում։ Նա գրում է.

«Աղբից ազատվելու նոր տարբերակ են գտել. Էս էլ հո սանիտեկը չի, որ մեղքներտ գցեք իրանց վրա, կարգին հայկոի կամազներով են, թաղապետարանի աշխատակիցներով և այլն»։

Հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետարանը մեկ անձից գնման կարգով 5 կամազ էր գնել, որի բազայի հիման վրա էլ ստեղծվեց աղբահանության հատուկ ստորաբաժանում։ 3 օր առաջ էլ «ԿամԱԶ»-ներից մեկը վթարի ենթարկվեց, այժմ գործում են դրանցից 4-ը։