Սմարթֆոնի էկրանի ճառագայթումն այրել է այն օգտագործողի աչքը

Սմարթֆոնի էկրանի ճառագայթումն այրել է այն օգտագործողի աչքը

Թայվանի բնակչուհին աչքի անվերականգնելի վնասվածք է ստացել այն պատճառով, որ երկու տարի շարունակ իր սմարթֆոնն օգտագործել է միայն առավելագույն պայծառության ռեժիմով։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։ Նշվում է, որ աչքի ուժգին ծակոցներ եւ ցավ զգալուց հետո նա փորձել է դրանք անցկացնել աչքի կաթիլներով, սակայն ապարդյուն։ Մի քանի ամսվա ընթացքում այդ ցավերը կնոջ մոտ միայն ուժգնացել են ու սկիտակուցներն էլ սկսել արյունակալել։ Բժիշկներին դիմելուց հետո պարզվել է, որ աղջկա աչքը վնասվել է անդառնալի կերպով, ինչը եղել է հետեւանք սմարթֆոնի՝ էկրանի պայծառության ոչ ճիշտ ռեժիմով օգտագործման։ Հրապարակման մեջ նշվում է, որ աղջիկը վերականգնողական բուժում անցնում է մինչեւ հիմա։