Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու մասին․ տեսանյութ

Փաշինյանը՝  ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու մասին․ տեսանյութ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ։ 

Իր ելույթում վարչապետը նշել է․

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ,
Կոլեգիայի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ հանդիպման և ձեզ հետ ծանոթության համար։

Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում: Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը»։

Մանրամասն՝ տեսանյութում։