Դատարանը մերժեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

Դատարանը մերժեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչաչյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մերժվել է։ Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դատավոր Աիդա Դավթյանը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։

Նա նաեւ նշեց, որ ծանոթ չէ հիմնավորումներին, դրա համար պետք է վճռին ծանոթանա․

««Դատալեքսում» տեղադրվել է, բայց վաղն է երեւալու, հիմնականում այդպես է, որ տեղադրում են, հաջորդ օրն է երեւում, տեխնիկական խնդիր է»։

Հարցին, թե, ըստ իրեն, որո՞նք են լինելու հիմնավորումները, ներկայացուցիչը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, մենք տարբեր փաստարկներ ենք ներկայացրել»։

Հիշեցնենք՝ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: