327 մլն. ՀՀ դրամի ներդրում գիտության մեջ

327 մլն. ՀՀ դրամի ներդրում գիտության մեջ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Մեծ ներդրում` գիտության մեջ. Հայաստանը նոր գիտական սարքավորում ունի

Bruker AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումը լայն հնարավորություններ է ստեղծում հայ գիտնականների համար։

Սարքավորման արժեքը շուրջ 327 մլն. ՀՀ դրամ է: Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու ճանապարհին նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար»: