Դառնագիր 2
Սա արդեն գործելաոճ է: Հենց առաջնագծում համեմատաբար մեծ եւ անսպասելի ընդհարում է լինում, ոստիկանությունը, տարատեսակ բերետներով, լցվում է Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի շուրջ: Պատճառը, իհարկե, հայտնի է՝ Նիկոլի հետույքն անձեռնմխելի պահել եւ անհրաժեշտության դեպքում նրան արագ հասցնել բունկեր: Ինձ համար, սակայն, անհասկանալի է դրա նպատակը՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով են պահում Նիկոլին, եթե Հայաստանի գլխին օրումեջ թափվող բնական ու արհեստական կատակլիզմների բուն պատճառը հենց ինքն է ու իր վարած ձախավեր քաղաքականությունը: Հասկացանք, էլի, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս ապուշ վիճակը: Դժվա՞ր է հասկանալ, որ սա արդեն այն դեպքն է, երբ պետք է կտրես գլուխը՝ գլխացավից ազատվելու համար:
Նադայել եղանք… Ապուշ գեղցին եկել, վեր է ընկել վարչապետի աթոռին ու մի ամբողջ ժողովրդի կյանք վերածել դժոխքի: Ք…-ն ե՞նք ընկել դրա ձեռը: Համոզեք մի ձեւով՝ թող վեր կենա գնա, ասեք՝ դու չես կարողանում ոչինչ անել, գնա ոչխար պահիր, ժողովուրդ պահելը քո բանը չէ: Ո՞վ կա այնտեղ, որ դեռ վերջնականապես անասունի չի վերածվել: Խաչատուր Սուքիասյան… Պարոն Սուքիասյան, մի քանի նորմալ մարդու հետ գնացեք մոտը, նստեք, համոզեք, հասկացրեք, պնդեք, որ հեռանա, շառը քաշի` գնա: Ողջ երկիրն է արդեն պատանդի կարգավիճակում: Բանակ չկա, քանդել է: Մեր զինվորներին հավի ճտերի պես կոտորում են դիրքերում: Մի ժամանակ գոնե պատասխան կրակով լռեցնում էինք թշնամուն: Այսօր դա էլ չեն թողնում անել: Մի շտաբի պետ էլ չկա, որ կարողանա իրավիճակը գնահատել: «Առաջ» են քաշել, նշանակել Սուրեն Պապիկյանի տեղակալ: Այսպիսի ապուշություն մեկ էլ Նիկոլը կարող էր անել, ուրիշ՝ ոչ ոք: Դուք դրա նշանակած նախարարներին նայեք: Մեկը մյուսից «սիրուն», մեկը մյուսից դատարկ, մեկը մյուսից կոռումպացված… Ոչնչությունների էս խառնամբոխը, որ կառավարություն է կոչվում, մեզ ո՞ւր կարող է հասցնել, գիտե՞ք: Լավագույն դեպքում՝ գրողի ծոցը, պետությունն էլ հետը:
Պետք է հրավիրել ԱԺ հրատապ նիստ՝ ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի եւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Էն անգլիական թագուհուն էլ կարող եք հրավիրել: Հարցը դրեք ուղղահայաց՝ Նիկոլը պետք է հեռանա, եւ վերջ: Պարոն Սուքիասյան, Դուք էլ հո պողոս չե՞ք, չե՞ք տեսնում, որ ամեն ինչ վերջից էլ այն կողմ է անցել: Ո՞ւր է անձամբ Ձեր պատասխանատվությունը, մեր մյուս մեծահարուստների պատասխանատվությունը երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ: Թքա՞ծ ունեք: Եթե այո, եթե հասցրել եք սերտաճել իշխանություններին, ապա դուք էլ ս…-ներդ քաշեք Նիկոլի ու նրա մինիստրների հետ: Ձեր հիմար ժպիտներով ու աթենական հանդարտությամբ մի խաբեք ժողովրդին, թե ամեն ինչ լավ է: Ամեն ինչ այնքան վատ է, որ ճարահատությունից արդեն այսպես եմ խոսում:
Բոլոր մանկավարժներին եմ դիմում` չունենալով դրա իրավունքը, կոչ եմ անում՝ դադարեցրեք ուսումնական գործընթացը, թքեք իշխանությունն ուզուրպացրածի երեսին, մի ենթարկվեք նրա սատանայական հրահանգներին ու հրամաններին: Բուհերում չկա՞ն փառքի անկյուններ: Հայ ուսանող՝ ի՞նչ ես անում քո ճահճային հանդարտությամբ: Վաղը քո զոհված ընկերների լուսանկարներն են հանելու լսարաններից ու միջանցքներից: Լավ ե՞ք, արա, որ նրանց հաշվին այսօր դեռ ուսանող եք կոչվում, բայց եփած հավի ուղեղ էլ չունեք: Չվիրավորվեք, չեմ հավատա, դա ձեր կողմից ավանակի եսասիրություն կլինի:
Հայ մտավորական… Չունենամ քեզ՝ ավելի լավ է: Ո՞ւմ համար եք գրում այդ գրքերը, ո՞ւմ համար եք երաժշտություն ու կտավներ ստեղծում, ինչո՞ւ եք կրծում էդ անտեր գիտության գրանիտը: Դուք «չմո՞» եք, եթե ձեր ժողովուրդն իրեն զգում է որպես ցլի դեմ կարմիր տրուսիկով կանգնած մի անօգնական արարած, եթե ձեր ժողովուրդը զուրկ է վեհ ձգտումներից ու երազանքից, իր ապագայի հանդեպ լուսավոր հավատից: Թե բա՝ գրողների միություն… Գրողուցավերի միություն ձեզ… Ո՞ւր եք, թո՞ւրքը պիտի կարդա ձեր քերթվածները: Վառելու են ամբողջը, եւ ոչ մի հայ ծպտուն չի հանելու, որովհետեւ դուք ուրիշ բան գրել՝ ուրիշ կյանքով եք ապրել՝ ժողովրդի ու մարդու աչքից հեռու:
Ի՞նչ եք անում, Հայաստանի նախկին ղեկավարներ: Փառք Աստծու, բոլորդ էլ ողջ-առողջ եք դեռ: Տվինք Արցախը` չկա, այսօր արդեն Հայաստանն ենք տալիս, ինչ է, թե մի հեռակառավարվող ողորմելի արարած իշխանությունը զավթել ու վեր է ընկել կառավարության շենքում: Էլ ե՞րբ եք առաջնորդելու այս ժողովրդին, եթե ոչ հիմա: Վաղն այլեւս այդ առաջնորդությունը ոչ մեկին պետք չի լինելու, ինչպես այսօր Արցախի նախկին ղեկավարների առաջնորդությունը: Ի դեպ՝ երաշխիք կա՞, որ վաղը դուք չեք հայտնվելու Բաքվի բանտերում՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի կողքին: Այս պահին ընդամենը մեկ կոչ է հարկավոր մեր ժողովրդին՝ ոտքի՛: Հասկացեք վերջապես՝ այդ կոչն ուրիշը չի կարող անել: Միայն դուք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին: Ուրիշ ճար չկա, պետք է հաղթել ներքին Սարդարապատում, որովհետեւ այս անմեղսունակը պատմական Սարդարապատն արդեն մսխել է:
Կարծիքներ