Կառավարությունը տապալել է հոգաբարձուների խորհրդի նիստը

Կառավարությունը տապալել է հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարությունն ու լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ-ին ներկայացնող անդամները տապալել են խորհրդի նիստը, և չեն ներկայացել նիստին։ Չի եկել նրանցից և ոչ մեկը, խորհրդի նիստին չեն եկել նաև համալսարանականներից հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնք մշտապես աջակցել են կառավարության թևին։ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից ներկա է գտնվել 14-ը, ուստի քվորման բացակայության պատճառով նիստը չի կայացել։

Խորհրդի այս նիստում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

1. 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գոր-ծունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վեարաբերյալ հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետա­կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հաստատում:

3. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:

4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թա­փուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:

5. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում: 6. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմա­կեր­պում:

7. Ընթացիկ հարցեր: Հարգելի´ գործընկերներ, հայցում ենք ձեր ներողամտությունը՝ մամուլի հաղորդագրությունն ուշ ուղարկելու համար։ Տեղեկատվությունը մեզ հասանելի է դարձել քիչ առաջ։