«Անվավեր են և ապօրինի»․ ԵՄ-ն՝ ՌԴ նախագահական ընտրությունների մասին

«Անվավեր են և ապօրինի»․ ԵՄ-ն՝ ՌԴ նախագահական ընտրությունների մասին

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները «ազատ են և արդար չեն»: 

Պաշտոնյան հայտարարության մեջ նշել է, որ քվեարկությունն իրականացվել է «ճնշման և ահաբեկման» հիման վրա՝ միաժամանակ ոտնահարելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ 

Ընտրությունները ապօրինի են անցկացվել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում, ինչը միջազգային իրավունքի խախտում է, նշել է Բորելը։

Բացի այդ, ԵՄ-ն պնդել է, որ Ռուսաստանի ընտրությունները տեղի են ունեցել «չափազանց սահմանափակ ընտրական իրավունքի» պայմաններում, որոնք սրվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած անօրինական ագրեսիայի պատերազմից։

ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի իշխանությունների՝ ընտրություններին միջազգային դիտորդներ չհրավիրելու որոշման կապակցությամբ։

«Սա հակասում է Ռուսաստանի պարտավորություններին և զրկում է ռուս ընտրողներին և հաստատություններին այս ընտրությունների անաչառ և անկախ գնահատականից», - ասված է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում անցկացված «այսպես կոչված ընտրությունները» «անվավեր են»։