ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափանզաց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը ու զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ու այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործերում: Այս մասին քիչ առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի։ Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը»,- ասաց նա: