Անկարգություններ պանամական բանտում

Անկարգություններ պանամական բանտում

Բանտարկյալները անկարգություններ են սանձազերծել պանամական «Հոյիթա» բանտում։ Կան մարդկային զոհեր։ Նշենք, որ բանտը գտնվում է երկրի մայրաքաղաքի արեւելյան հատվածում։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման, հայտարարել է պանամական ոստիկանության պետ Ալեքսիս Մունյոսը։ Նախնական տեղեկություններով, անկարգությունների հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորումներ ստացել եւս 11-ը։ La Prensa պանամական պարբերականն էլ գրում է, որ անկարգությունների ժամանակ բախումներ են եղել բանտապահների հետ, գործի է դրվել հրազեն։