Տեղաբնիկները պահանջում են փոխել երկրի անվանումը

Տեղաբնիկները պահանջում են փոխել երկրի անվանումը

Նոր Զելանիայի մաորի տեղաբնիկների կուսակցությունների ղեկավարները սկսել են ստորագրահավաք, որում պահանջում են, որպեսզի երկրի անվանումը փոխվի եւ այն կոչվի «Աոտեառոա»։ Այս մասին հայտնում է RNZ-ն։ Նրանք նաեւ պահանջել են, որ բոլոր քաղաքներին տրվեն մաորիական անվանումներ մինչեւ 2026 թվականը։ Տեղաբնիկ քաղաքական գործիչները դժգոհ են, որ իշխանություններն անտեսում են մաորիական տեղանունները։ Վարչապետ Ջեսինդա Արդերնը այս նախաձեռնությունը չի ողջունել։ Նա առաջարկել է մաորիական տեղանուններն օգտագործել զուգահեռ անգլիալեզու տեղանուններին, եւ կիրառել ոչ թե մեկմեկու բացառման, այլ փոխլրացման սկզբունքը այդ հարցում։