Վթար ընձուղտի մասնակցությամբ․ կան տուժած

Վթար ընձուղտի մասնակցությամբ․ կան տուժած

Շվեյցարացի տուրիստը տուծել է ՀԱՀ Կրյուգերի ազգային պարկում ընձուղտի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, տասներեք տուրիստների տեղափոխող միկրոավտոբուսը հարվածել է ընձուղտին։

Հարվածի ուժից ընձուղտը շպրտվել է հանդիպակաց կողմից եկող կեմպերի վրա, որտեղ էլ շվեյցարացի տուրիստն է եղել կնոջ հետ։ Բախման հետեւանքով մեքենայի տանիքը վնասվել է։ Կենդանին սատկել է, տուրիստը՝ մարմնական վնասվածքներ ստացել։