Մայրության տոնին ընդառաջ՝ տեղի կունենա համերգ

Մայրության տոնին ընդառաջ՝ տեղի կունենա համերգ

Հայկական «Արարատ» պարային համույթը ապրիլի 6-ին համերգով հանդես կգա Սեւաստոպոլ քաղաքում։ Համերգը նվիրված է լինելու Մայրության եւ գեղեցկության տոնին, որը նշվում է ապրիլի 7-ին։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը։ Համերգը կկայանա Սեւծովյան նավատորմի Սպայի տանը։

Նշենք, որ «Արարատը» Ղրիմում գործող ամենից մեծ ճանաչում ունեցող պարային համույթներից է, որը ներկայացնում է հայկական պարեր։ Մշտապես մասնակցում է տարատեսակ մրցույթների եւ փառատոնների, արժանացել է բազմաթիվ պարգեւների ու մրցանակների։ Համույթի հիմնական նպատակը հայկական ազգային մշակույթի ավանդույթների պահպանումն ու տարածումն է։