Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ օրեր առաջ Աստղաշենում էինք․ Ռ․ Վարդանյան

Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ օրեր առաջ Աստղաշենում էինք․ Ռ․ Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը ․

Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա: Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ օրեր առաջ Աստղաշենում էինք: Եղանք պատերազմից հետո հիմնված արքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Հակոբջանյանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցույց տալով իր հողի վրա ապրելու ու կյանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականությունը: Քսան հեկտար զբաղեցնող այգին հիմնվել և մշակվում է ժամանակակից գյուղատնտեսական բոլոր ստանդարտներին համապատասխան, ապահովված է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի հետո արդեն այս այգուց առատ բերք կհավաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն հարակից համայնքերի բնակիչների համար, այլև արցախյան որակյալ արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա: