Վարդենիսում ո՜նց են տքնում, որ սուլթանիկին զեկուցելու բան ունենան

Վարդենիսում ո՜նց են տքնում, որ սուլթանիկին զեկուցելու բան ունենան

Անի Մելքոնյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարդենիսում` տեղական մանր-մունր շպիոնիկները, փոքր ու միջին չինովնիկները, ՔՊ--ական գյադա-գյուդաները,  ո՜նց են տքնում, ո՜նց են տքնում, որ ուրբաթ օրը` սուլթանիկին զեկուցելու բան ունենան։

Իսկ վարդենիսցիների մի ստվար հատված, երբ լսում է, որ դա գալիս է Վարդենիս, շատ տրամաբանական հարց է տալիս` «գալիս է, որ ի՞նչ անի, չորս հատ պոստ է մնացել, գալիս է, որ դրանք է՞լ տա», բայց ոչ ոքի մտքով չի անցնում աղետի այն ծավալը, որը կբերի դավաճանը արդեն իսկ աղետալի վիճակում գտնվող Վարդենիսի գլխին, քչերն են կարողանում իրենց խոստովանել, որ եթե Վարդենիսից, պետական ու վարչական շենքերի մեծ մասը տեղափոխում են Մարտունի, եթե շուտով տեղափոխելու են անձնագրային բաժանմունքը, կարճ ժամանակ անց էլ Վարդենիսի տուն-ինտերնատը, էլ չեմ խոսում աստիճանաբար տեղափոխվող բանկերի մասին... ուրեմն ինչ-որ բան այն չէ (թեև շատ վաղուց, արդեն ոչինչ էլ այն չէ), ուրեմն նպատակամղված դատարկում են Վարդենիսը` ինչու՞, պա՛րզ է, որ մեկ տարի չանցած «մեծն» վիժվածքը հիստերիկ ձայնով ճղճղա «Բասարգեչարը մի հատ դժբախտ ու դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Բասարգեչարը)....:

Եվ, այո, Մարտունին էլ` այլևս անվտանգ չի լինի, որովհետև ոչ մի կողմից ապահով չի լինի....»։