Հերթական պաշտոնյայի մահը՝ առեղծվածային պայմաններում

Հերթական պաշտոնյայի մահը՝ առեղծվածային պայմաններում

«Յակուտսէներգո»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և գլխավոր ինժեներ Իգոր Շկուրկոն մահացած է հայտնաբերվել Յակուտսկի քննչական մեկուսարանում, հայտնում է Комсомольская правда-ի աղբյուրը։

Դատարանը թոփ-մենեջերին քննչական մեկուսարան է ուղարկել կաշառքի գործով ձերբակալության հաջորդ օրը՝ մարտի 31-ին։

Յակուտիայի դաշնային քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ Շկուրկոն ինքնասպան է եղել։ Գերատեսչության տվյալներով՝ դա տեղի է ունեցել ապրիլի 4-ին։ 
«Ամբաստանյալը հայտնաբերվել է քննչական մեկուսարանի խցում՝ առանց կյանքի նշանների։ Ժամանած բուժաշխատողները պարզել են նրա մահը։ Դեպքի վայր է հրավիրվել քննչական խումբ։ Նախնական տվյալներով՝ հանցավոր մահվան հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Moscow Times-ը նշում է, որ Շկուրկոն չի համաձայնել ձերբակալության հետ և բողոքարկել է այն իր մահից անմիջապես առաջ՝ ապրիլի 3-ին։ Քննչական կոմիտեից հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։ 

49-ամյա Շկուրկոն պատասխանատու էր ընկերության տեխնիկական կառավարման համար։ 

Ռուսական էներգետիկ արդյունաբերության թոփ-մենեջերների մահվան ալիքը սկսվել է 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 15 ամվա ընթացքում անհասկանալի հանգամանքներում մահացել է մոտ 40 թոփ մենեջեր, գործարար և այլ ռուս մենեջերներ։