Իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդյոք ուզում են խաղաղ ապրել մեզ հետ

 Իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդյոք ուզում են խաղաղ ապրել մեզ հետ

Օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև մենք հասկացանք, որ այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս։ Սպասարկում են  ոչ թե հայ ժողովրդի շահը, այլ  բոլորինը, բացի Հայաստանի և Արցախի Հանրապետություններից։ 21-րդ դարում ունենալ թշնամիներ, փակ սահմաններ, պատերազմ, նորմալ չէ, բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյոք ուզում են և կարող են խաղաղ ապրել մեզ հետ։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Չեմ կարծում, որ նրանց հետ կարող ենք ունենալ նորմալ հարաբերություն, քանի դեռ Հայաստանը հզոր չի և չի կարող ինքն իրեն պաշտպանել, և որ ամենակարևորն է՝ չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- հավելեց նա։