ԱՄՆ-ն ձգտում է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը

ԱՄՆ-ն ձգտում է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ի պատասխան Բրյուսելում Բլինքեն-Փաշինյան- ֆոն դեր Լայեն հնարավոր հանդիպման օրակարգի մասին հարցին հրաժարվել է տրամադրել մանրամասներ այս առիթով: Պետքարտուղարության խոսնակը հավելել է. 

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածության ընթացքում մեր նպատակն է, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ աշխատանքներ տանել առկա տարաձայնությունները հաղթահարելու և տևական ու կայուն խաղաղության պայմանագրին հասնելու ուղղությամբ»,- ասել է Միլլերը: