Նույնիսկ չենք խախտել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումները

Նույնիսկ չենք խախտել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումները

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես, որպես հայ կին, ամուսնուս հետ չեմ պահել առաջնագիծ գնալուց։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, արել եմ իմ մասնագիտական հնարավորությունների չափով մաքսիմումը։ Եթե հերթը հասավ ժողովրդի կարծիքը հարցնելուն, ես ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի մանդատ ոչ ոքի չեմ տվել։ Նույնը, վստահ կարող եմ ասել իմ մեծ շրջապատի մասին։ Համ զինկոմի հերթում իրանց կանգնելն եմ տեսել, համ կռվելը, համ թիկունքի օգնություն սեփական ուժերով կազմակերպելը։ Չի եղել պետության կողմից որևէ պահանջ, որը որպես քաղաքացի կատարած չլինենք։ Նույնիսկ չենք խախտել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումները»։