Որքան է մրցանակային ֆոնդը

Որքան է մրցանակային ֆոնդը

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը մեկնել են Հունաստանի Հռոդոս կղզի:

Նրանք կմասնակցեն ապրիլի 19-ին սկսվող կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությանը, որը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝  10 խաղափուլով:
Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։

Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության  համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին: