Թուրքական բանկերը զրկվում են արտահանման հասույթներից 

Թուրքական բանկերը զրկվում են արտահանման հասույթներից 

Թուրքական ընկերությունները, որոնք աշխատում են ռուսական ուղղությամբ, չեն կարողանում ստանալ իրենց հասույթները Արեւմուտքի կողմից թուրքական բանկային սեկտորի հանդեպ հակառուսական սանկցիաների շրջանակներում սահմանած խիստ սահմանափակումների պատճառով։

Ինչպես հայտնում է Ekonomim պարբերականը, ներկայումս թուրք արտահանողները խնդրում են Էրդողանի վարչակազմից, որպեսզի վերջինս ներառի Ռուսաստանն այն երեսուներեք երկրների շարքում, որոնց հետ գործարքները հնարավոր են իրականացնել արտաբանկային տարբերակով։ Դա հնարավորություն կտա շրջանցել սանկցիոն սահմանափակումները։ Պարբերականը նշվում է, որ թուրքական ընկերությունները չեն կարողանում ավարտին հասցնել էրտահանումային պայմանագրերը, քանի որ բանկերը վերադարձնում են Ռուսաստանից եկած վճարումները։ Թուրք փորձագետները նշում են, որ սահմանափակումները, որոնք կիրառվել են թուրքական բանկերի հանդեպ, չափազանց խիստ են։

Թուրքական տնտեսական ոլորտը կարգավորող գերատեսչությունը ներկայումս փորձում է լուծել այդ խնդիրը։ Թե ինչ լուծում կգտնվի, դեռ պարզ չէ, սակայն Անկարայում կարծում են, որ իրավիճակը աղետալի չէ եւ հույս ունեն, որ կարգավորում այնուհանդերձ, կգտնվի։