ԿԸՀ-ն հերթական նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

ԿԸՀ-ն հերթական նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։