Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 46 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 46 մարդ

Ստամբուլի Իսթիքլալ փողոցի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության գործով 46 մարդ է ձերբակալվել։

Այս մասին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է ԱՊԱ-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

Իր հերթին, Ստամբուլի ոստիկանությունը պարզել է ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը։ Խոսքը սիրիացի Ահլամ Ալբաշիրի մասին է։