Ներկայացրել են Միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տարբերակը

Ներկայացրել են Միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տարբերակը

Եվրամիությունը, որն հանդես է գալիս որպես կոորդինատոր Վիեննայում ընթացող Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների, ներկայացրել են Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ ներկայացուցչի փոխանցած տեղեկությունները։

Համաձայն հրապարակման, փաստաթղթի վերջնական տեսքի բերման համար մասնագետներն աշխատել են չորս օր եւ այսօր այն ներկայացվել է կողմերին։ Տեքստը ամբողջական է եւ վերջնական, ու փոփոխությունների ենթակա չի լինելու, ասվում է պարբերականի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի պատվիրակությունը Վիեննա՝ բանակցությունների շարունակելու համար, ժամանել էր դեռ օգոստոսի երեքին։