Թույլատրել են անվարորդ տաքսի մեքենաների շահագործումը 

Թույլատրել են անվարորդ տաքսի մեքենաների շահագործումը 

Չինական Baidu տեխոլոգիական հսկան առաջին անգամ լիցենզիա է ստացել Չինաստանում ամբողջությամբ անվարորդ տաքսի մեքենայի շահագործման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ռոբոտացված տաքսին աշխատելու է Ուհան, Չունցին քաղաքների առանձին շրջաններում՝ ցերեկային ժամերին։ Երկու քաղաքներից յուրաքանչյուրում գործելու է հնգական անվարորդ Apollo տաքսի մեքենա։

Ընդ որում, Ուհանում անվարորդ տաքսին գործելու է 13 քառ կմ տարածքի վրա, Չունցինում՝ 30 քառ կմ տարածքի վրա։ Չինաստանում իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ որքան էլ որ անվարորդ, ամբողջապես ռոբոտացված տաքսիները թույլատրվեն, այնուհանդերձ, վարորդի տեղում պետք է նստի մարդ, ով արտակարգ իրավիճակի դեպքում պետք է ստանձնի մեքենայի կառավարումը։