ԵՄ-ն 6,5 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային

ԵՄ-ն 6,5 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային

Եվրամիությունը մտադիր է Թուրքիային և Սիրիային 6,5 միլիոն եվրո ուղարկել որպես արտակարգ օգնություն այս երկրներում ավերիչ երկրաշարժերից հետո։

Այսպես, Եվրահանձնաժողովը հայտարարել է Սիրիային 3,5 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնության նախնական տրամադրման մասին: Բացի այդ, 3 միլիոն եվրոյի չափով նմանատիպ նյութական աջակցություն կուղարկվի նաև Թուրքիա։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը մինչ այժմ Թուրքիա է ուղարկել 30 փրկարարական խումբ, որոնց թիվը հասնում է 1180-ի։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել էր Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։

«Մինչ օրս մենք ուղարկել ենք ավելի քան 30 փրկարարական խմբեր և բժշկական խմբեր ԵՄ 19 երկրներից, ինչպես նաև Չեռնոգորիայից և Ալբանիայից: Նրանց ընդհանուր թիվը կազմել է 1180 մարդ, խմբերում եղել են նաև 79 որոնող շներ»,- ասել էր պաշտոնյան։