Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը  «սեւ հունվարի»  30-րդ տարելիցին ընդառաջ ենթագիտակցորեն խոստովանություն է արել՝ նույն շղթային առանձին օղակներ գնահատելով Սումգայիթը, Բաքուն եւ Խոջալուն: Որ այս ողբերգական իրադարձությունները միմյանց փոխկապակցված են, ոչ մի կասկած չկա: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս: Բացառապես ադրբեջանական բաց աղբյուրների տվյալների վրա հենվելով՝ փորձենք գտնել պատասխանը:

«Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում Զարդուշտ Ալիզադեն վկայում է, որ 1988թ. փետրվարի 27-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակի բազմամարդ հանրահավաքում «մահ հայերին» կոչ է հնչեցրել տեղի դպրոցներին մեկի տնօրեն, բանաստեղծ Խըդըր Ալոեւը (պոետեկան կեղծանունը՝ Ալովլու): Իշխանության վերադառնալուց հետո Սումգայիթ առաջին այցելությանը Հեյդար Ալիեւն իրեն դիմավորողներին հարցրել է. «Իսկ ու՞ր է մեր Խըդըրը»: Ալիզադեն սարկազմով եզրափակում է. ,,Ամբոխից դուրս է գալիս երջանիկ ժպիտը դեմքին Ալովլուն, եւ ջարդարարն ու ՊԱԿ-ի նախկին գեներալը ջերմորեն ողջագուրվում են:

Երեւի որպես փախհատուցում Հեյդար Ալիեւը շուտով նրան կարգում է «Ենի Ազարբայջան» կուսակցության Սումգայիթի պատասխանատու, իսկ 1995-ին՝ Միլլի մեջլիսի պատգամավոր»: Բաքվի հունվարյան իրադարձություններին իր դերակատարությունը չի ժխտել անձամբ Հեյդար Ալիեւը: 1996թ.-ին ռուս հեռուստալրագրող Կարաուլովին տված հարցազրույցում նա վկայել է, որ հունվարի 19-ին, Բաքու զորքեր մտցնելուց ժամեր առաջ իրեն զանգահարել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը եւ խնդրել, որ քաղաքի կենտրոնից հեռացնի իր մարդկանց: «Իսկ դրա համար ես լիազորություն չունեմ»- պատասխանել է Ալիեւը՝ փաստացի առաջարկելով գործարք. ամբոխը կապաշրջափակի Բաքվի կառավարական կենտրոնը, եթե Գորբաչովն իրեն նշանակի Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ:

Գորբաչովը, լսելով Ալիեւին, պարզապես անջատել է հեռախոսակապը: Խոջալուի իրադարձությունների առթիվ լրագրողական հետաքննության հեղինակ Մամեդ Վելիմամեդովը գրում է, որ 1992թ. փետրվարի  24-25-ին, երբ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը Խոջալուի «ապաշրջափակման ռազմագործողության» նախապատրաստական վերջին աշխատանքների համար Աղդամ էր գործուղել բարձրաստիճան զինվորականների, Գերագույն խորհրդի պատգամավոր Կասիմ Քերիմովի նախաձեռնությամբ կազմակերպվում է բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում են նաեւ բազմաթիվ զինվորականներ: Հնչում է վերջնագրային պահանջ. «Բոլորս պատրաստ ենք մեկ մարդու նման զոհվել հանուն Խոջալուի, միայն թե մեզ նման հրաման տա Հեյդար Ալիեւը»: Հաջորդ օրը նախատեսված ռազմագործողությունը տապալվում է: Նշանակված ժամին զորակայան չեն ներկայանում գումարտակների հրամանատարներ Ալավերդի Բաղիրովը եւ Շիրին Միրզոեւը, տեղի «ինքնապաշտպանական ուժերի» առաջնորդ Ալա Յագուբը (այլ մականունով՝ Գաթիր Մամեդ), ՆԳՆ հատուկ նշանակության զորախմբի հրամանատար Ռովշան Ջավադովը: Խոջալուի իրադարձություններից կարճ ժամանակ անց չպարզաբանված հանգամանքներում զոհվել են Ալավերդի Բաղիրովը եւ Շիրին Միրզոեւը: 1993թ. մարտին Ալա Յագուբը ձերբակալվել եւ Ազգային անվտանգության քննչական մեկուսարանում խեղդամահ է արվել: Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին նախագահ Վագիֆ Հուսեյնովի վկայությամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ալա Յագուբն անզգուշություն է ունեցել ականատեսների հիշողությունները, մնում է միայն ենթադրել:

Այնպես որ, Հիքմեթ Հաջիեւի հատարարությունը կարելի է որակել իբրեւ ակամա հաղորդում Հեյդար Ալիեւի պետական հանցանքների մասին:խոսել 1991թ. նոյեմբերի 21-ին Աղդամի օդային տարածքում Ադրբեջանի կառավարական  ուղղաթիռի խոցման եւ Խոջալուի դեպքերի կազմակերպիչների մասին՝ տալով առաջին հերթին Հեյդար Ալիեւի անունը: Ռովշան Ջավադովն սպանվել է 1995թ.-ին՝ ,,պետական հեղաշրջման զինված փորձը,, ճնշելու հատուկ գործողության ժամանակ: Սրանք ադրբեջանական մատչելի աղբյուրներից քաղված տեղեկություններ են: Իսկ թե ինչ գաղտնիքներ են թաքցնում արխիվներում պահվող փաստաթղթերն ու դեպքերի 
ականատեսների հիշողությունները, մնում է միայն ենթադրել: Այնպես որ, Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը հանգիստ խղճով կարելի է համարել հաղորդում Հեյդար Ալիեւի պետական հանցանքների մասին: