Պենտագոնը հայտարարել է ռուս ցանցահենների ստեղծած նոր ծրագրի մասին

Պենտագոնը հայտարարել է ռուս ցանցահենների ստեղծած նոր ծրագրի մասին

Պենտագոնում հայտարարել են, որ Ռուսաստանում գործող ցանցահենները մշակել են հատուկ ծրագրային ապահովում, որը կարող է զատորոշել, թե բազային ծրագիրը ինչ լեզվով է։ Մասնավորապես, եթե բազային ծրագիրը ռուսերենով է, ապա այդ համակարգիչներում վնասարար վիրուսներ չեն ներդրվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պնախարարի կիբերտարածության հարցերով օգնական Միկե Օյանգը։

Ըստ նրա, որոշ դեպքերում պետական քաղաքականության եւ կիբերհանցագործությունների միջեւ սահմանները ջնջված են։ «Մենք տեսնում ենք, որ որոշ կառավարությունները թույլ են տալիս իրենց կողմից վարձած ցանցահեններին աշխատել սեփական անձնական շահի համար, ինչը չի համապատասխանում կիբերոլորտում պատասխանատու պետությունների կեցվածքին»,- ասել է նա։

Օյանգը կոչ է արել պետության պատասխանատուներին կիբերհանցագործների դեմ անհրաժեշտ կոշտ քայլեր ձեռնարկել։