Շվեդիան դրական է գնահատել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին ուղղված առաջին քայլը։ Այս մասին X-ում գրել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը։
«Սա շատ լավ նորություն է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Այս դրական քայլով մենք կարող ենք զգալի առաջընթաց տեսնել ապագայում տարածաշրջանի տնտեսական աճի և զարգացման առումով։ Շվեդիան լիովին հավատարիմ է այդ նպատակին»,- ընդգծել է արտգործնախարարը։
Կարծիքներ